Կարևոր իրադարձություններ

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը բռնել թուրքական պետության արյունոտ ձեռքը». Հայաստանի քրդական համայնքի ղեկավար (տեսանյութ)

24 Ապրիլ, 2017 16:23
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը բռնել թուրքական պետության արյունոտ ձեռքը». Հայաստանի քրդական համայնքի ղեկավար (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հետագայում այլ ազգերի նկատմամբ նման ոճրագործության կանխման միջոց:

Նա նշեց, որ այն ոճրագործությունը, որը կատարվեց հայերի նկատմամբ 102 տարի առաջ, այսօր իրականացվում է քրդերի նկատմամբ. «Հիմա քանդում են մեր գյուղերը, մեջլիսի մեր պատգամավորներին բանտեր են նստեցրել միայն նրա համար, որ քուրդ են»,- ասաց նա:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը բռնել թուրքական պետության արյունոտ ձեռքը՝ թույլ չտալով նոր ցեղասպանություններ: Եթե չընդունվի հայերի ցեղասպանությունը, ապա չեն ընդունվի ազգային փոքրամասնությունների նկատամբ իրականացված ցեղասպանությունները»,- նշեց Կնյազ Հասանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին