Կարևոր իրադարձություններ

«15 մլրդ դոլարի ներդրումները կմնան մյուս ընտրություններին». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

24 Ապրիլ, 2017 15:18
«15 մլրդ դոլարի ներդրումները կմնան մյուս ընտրություններին». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել «Ծառուկյան դաշինք»-ի առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Ապրիլի 24-ը  միայն սգո օր չէ, այն մեր հայ ժողովրդի, մեր բարեկամների համախմբման, միասնության օրն է, հայ  ժողովրդի ապրելու, ապագայի և պայքարի օրն է, որը պետք է կարողանանաք հաղթել, տնտեսությունը հզորացնել, մեր ժողովրդին բարեկեցիկ կյանքով ապահովել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք արդեն որոշվել է, թե դաշինքից ովքեր են ստանձնելու պատգամավորական մանդատները: Ծառուկյանը վստահեցրեց, որ ամեն ինչ որոշվել է, և իր թիմն անհանգստացած չէ այդ հարցերով:

Հարցին, թե իրենք քաղաքական ուժն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, Ծառուկյանը պատասխանեց. «Տեսաք, որ ընդդիմություն ենք: Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չէ: Պետք է մարդիկ կարողանան գործ կատարել»:

Խոսելով 15 մլրդ դոլար ներդրումներ ներգարվվելու իր խոստման մասին, Ծառուկյանն ասաց. «Ես ձեզ ասացի, որ երբ «Ծառուկյան դաշինքը» ստանա 50+1%, այդ ներդրումները կլինեն: Մեր հարգարժան ժողովուրդը մեզ տվեց 30%, դա կմնա արդեն մյուս ընտրություներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին