Կարևոր իրադարձություններ

«Ժամանակի ընթացքում թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ ժողովուրդը պետք է զարգանան՝ դառնալով միջազգային մակարդակի երկիր». Նուբար Աֆեյան (տեսանյութ)

24 Ապրիլ, 2017 14:50
«Ժամանակի ընթացքում թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ ժողովուրդը  պետք է զարգանան՝ դառնալով միջազգային մակարդակի երկիր». Նուբար Աֆեյան (տեսանյութ)

Ժամանակի ընթացքում թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ ժողովուրդը  պետք է զարգանան՝ դառնալով միջազգային մակարդակի երկիր: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Կարծում եմ, այդ քայլերն արդեն արվում են: Անշուշտ, հիմա բոլորս անհամբեր ենք: Տարիներ շարունակ ցանկացել ենք անկախ երկիր ունենալ, հիմա ուզում ենք  դառնալ եվրոպական երկիր: Չեմ ասում, որ անելիքները քիչ են, բայց կարծում եմ, որ հիմա որոշ քայլեր արվում են ու դեռ արվելու են»,-նշեց Աֆեյանը:

«Պետք է աշխատենք դառնալ ուրիշ ազգերի համար օրինակ, թե ինչպես կարող ենք հզորանալ ու երկիր սարքել, օգնել ուրիշներին: Ես լավատես եմ: Կարծում եմ` Հայաստանն այդ հնարավորությունն ունի և այդ կամքը պետք է ունենա: Նրա ապագան փայլուն է»,- ասաց նա:

Շարունակությունը` տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին