Կարևոր իրադարձություններ

«Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երևույթի շարունակությունն է»

24 Ապրիլ, 2017 13:12
«Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երևույթի շարունակությունն է»

Սիրելի՛ հայրենակիցներ,

20-րդ դարի ոճրագործության` առաջին Ցեղասպանության արդյունքում բնաջնջվեց մի ողջ ժողովուրդ, կանխամտածված սրի քաշվեց հայ ազգի մտավորականությունը, ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ: Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց: Գաղթի ճանապարհը` որպես փրկության փարոս հռչակած հայերը, ցրվեցին աշխարհով մեկ` յուրաքանչյուրն իր գենետիկ հիշողության մեջ պահպանելով հայրենազրկության դառը ցավն ու կարոտը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակում է պայքարը Ցեղասպանության փաստի ճանաչման ​շուրջ: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներ ընդունել են Ցեղասպանության փաստը։ Գործընթացը շարունակվում է չնայած Թուրքիայի ժխտմանն ու այդ ուղղությամբ տարվող հսկայածավալ աշխատանքին: Մեզ համար կարևոր է աշխարհին հասանելի դարձնել գաղափարը` Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երևույթի շարունակությունն է: Մենք հաստատակամ ու անդրդվելի ենք մեր պայքարում:

Այսօր պայքարի, բայց նաև խոնարհման օր է: Մենք գլուխ ենք խոնարհում 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին