Կարևոր իրադարձություններ

Արդյոք արժե՞ ցանկացած ձևով պահպանել ընտանիքը

23 Ապրիլ, 2017 23:43
Արդյոք արժե՞ ցանկացած ձևով պահպանել ընտանիքը

Յուրաքանչյուրի ընտանեկան կյանքում եղել է այնպիսի իրավիճակ, երբ ամուսիններից մեկը «Ես այլևս չեմ կարող» ասելով սկսում է հավաքել ճամպրուկը: Իսկ ի ՞նչ անել, թողնել նա հեռանա, թե փորձել պահել մտերիմ մարդուն: 

Ամուսնալուծվելը հեշտ է

Եկեք սկսենք վիճակագրությունից:  Վերջին մի քանի տարիների ընթացքում ամուսնալուծությունների թիվը գերազանցել է բոլոր հնարավոր ցուցանիշները: Պատճառները սովորաբար երեքն են. «Զգայական սինդրոմը» (պարզ լեզվով ասած «զգացումներն ավարտվել են », «սերն անցել է », - և այլն), «կլանային հակամարտությունները» (ամուսնու ընտանիքի անդամների հետ վատ հարաբերություններ) և ընտանեական կյանքին պատրաստ չլինելը (ես մտածում էի մեզ մոտ ամեն ինչ կլինի այսպես, սակայն եղավ այլ կերպ):

Բայց, անկախ պատճառից, կարևոր է հասկանալ, որ ամուսնալուծվելն այսօր շատ ավելի հեշտ է, քան քեզ համար հարազատ մեկին գտնել և ամուսնանալ նրա հետ: Արդյո ՞ք ավելի լավ է բաժանվել ձեր երբեմնի սիրելի էակից:


Զգացմունքները և իրականությունը

Ենթադրենք «Ես այլևս չեմ կարող» ցավալի արտահայտությունը հնչում է ոչ թե ձեր ամուսնու շուրթերից, այլ ձեր: Այստեղ անհրաժեշտ է դադար վերցնել և մտածել. արդյո ՞ք դա զգացմունքային պոռթկում էր, թե ամեն ինչ ավելի լուրջ է: Պատահում է, որ բոլորս էլ բարկանում ենք, և սկսում հավաքել իրերը: Գուցե դա ասում եք՝ հուսալով լսել «Դե, սիրելիս, հանգստացիր, ես սխալ էի»  պատասխանը:

Իսկ եթե դրանք էմոցիաներ չեն, ապա պատասխանեք ձեր մի քանի կարևոր հարցերին. դուք դեռ սիրու ՞մ եք նրան: Արդյո՞ք ձեր կյանքն առանց նրա ավելի լավը կլինի (ավելի հետաքրքիր, ավելի ապահով, ավելի ազատ): Պատկերացնու ՞մ եք ձեր հետագա կյանքն առանց նրա: Ի ՞նչ է սպասվում ձեզ ծեր տարիքում, արդյո՞ք ստիպված չեք լինի այն  միայնակ անցկացնել: Եթե պատասխանները ամուսնության պահպանման օգտին չեն հնչի, անցեք  հաջորդ քայլին:


Հարցի նյութական կողմը

Այս արտահայտությունը ենթադրում է ոչ միայն ձեր անմիջական բարեկեցությունը՝ ընտանեկան քսակը, այլ նաև ամուսնության ընթացքում ձեռք բերված  ողջ գույքը, ձեր ծանոթ միջավայրը, ընտանեկան ավանդույթները, հնարավոր է ձեր սեփական բիզնեսը: Արդյո՞ք այս ամենը դուք չեք կորցնի: Դուք  կարո՞ղ եք ապրել ձեր ծանոթ միջավայրից դուրս:
Նման իրավիճակներում 70% կանխարգելող գործոն է հանդիսանում Ֆինանսական կողմը: Ամուսիններին իրոք հեշտ չէ հրաժարվել այն ամենից, ինչին նրանք սովոր են: Նման դեպքերում, երբեմն հաճախ հրաժարվում են ամուսնալուծության գաղափարից. նրանք շարունակում են ապրել մեկ բնակարանում, նույնիսկ ընդհանուր ընտանեկան բյուջեով, սակայն ընտանեկան հարաբերությունները չպահպանելով:

Երեխաների հարցը
Վերջապես, երրորդ ամենակարևոր հարցը, թե ինչպես երեխաները կարձագանքեն ձեր ամուսնալուծությանը: Ի՞նչ է լինելու նրանց հետ: Արդյո՞ք նրանք կարող են ապրել առանց հոր կամ մոր մշտական ներկայության:
Որոշ ամուսիններ շարունակում են հանուն երեխաների միսին ապրել: Սակայն մի թե երեխաները չեն նկատում, որ ծնողները դադարել են միմյանց հետ շփվել և տարբեր սենյակներում են քնում: Եվ մի օր դուք ստիպված կլինեք երեխաներին բացատրել ձեր հիմար արարքի իմաստը:

Ներել թե պատժել

Այնուամենայնիվ, հարկավո՞ր է ընտանիքը պահպանել, նույնիսկ եթե սերը վերջնականապես անհայտացել է, եթե ձեզ չի վախեցնում գույքի բաժանումը և սկսել զերոյից, եթե նույնիսկ  երեխաները ձեզ հասկանում են:

Առաջին
Կարևոր է հասկանալ մի քանի բան. Եթե այլևս սեր չկա, ապա անհանար է իսկական ընտանեական հարաբերություններ վերականգնել: Եթե նույնիսկ ընտանիքը պահպանվում է, ապա վերածվում է տղամարդու և կնոջ համատեղ կյանքի, որոնք մի ժամանակ ամուսիններ են եղել: Սակայն հնարավոր է ինչ-որ մեկի համար սա ևս ցանկալի տարբերակ է:

Երկրորդ
Եթե թեժ վեճի ժամանակ ամուսինն ասում է, որ այլևս այսպես ապրել չի կարող, իսկ դուք դա բոլորովին չեք ուզում, հետևից մի բղավեք «բարով գնաս»: Սթափվեք, մի կողմ թողեք ձեր դժգոհությունները և փորձեք իրադրությունը շտկել: Սովորեք միասին ապրել, և միաժամանակ միմյանց չխանգարել:

Երրորդ
Եթե դուք վստահ են, որ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է ևս մեկ հնարավորություն լինի, եթե ձեր հարաբերությունները բեռ են դարձել և դուք չեք վախենում նոր կյանք ստեղծել, ապա հավաքեք ձեր ճամպրուկները: Իրոք, անիմաստ է պահպանել այն, որն արդեն ձերը չէ: Գուցե ձեր ամուսինը տարօրինակ, վնասակար և անկառավարելի է, սակայն հնարավոր է ինչ - որ մեկի համար հմայիչ արքայազն դառնա, իսկ ձեզ սպասում է  հենց ձեր արքայազնը:

 

Լրահոս

Դիտել ավելին