Կարևոր իրադարձություններ

Իդեալական տղամարդը` տարբեր տարիքի կանանց պատկերացմամբ

23 Ապրիլ, 2017 23:30
Իդեալական տղամարդը` տարբեր տարիքի կանանց պատկերացմամբ

Բրիտանացի սոցիոլոգները վերջերս մասսայական հարցումներ են իրականացրել: Նրանց նպատակն է եղել պարզել, թե ինչպիսին պետք է լինի իդեալական տղմարդը՝ ըստ կանանց:

18-24 տարեկան աղջիկները հիմնականում շեշտել են, որ իրենց համար կարևորագույնը ընկերների կողմից իրենց ընտրության ընդունված լինելն է, նրանց գնահատականը: Հարցված աղջիկների 47%-ը նաեւ ասել է, որ իր համար շատ կարևոր է՝ տղամարդու հետաքրքրությունները համընկնեն իր և իր ընկերների հետաքրքրությունների հետ:

25-34 տարեկան կանայք խոստովանել են, որ իրենց համար ամենակարևոր հատկանիշը տղամարդու մեջ նպատակասլացությունն է և հաջողությունները կարիերայում, նաև սեքսուալ համատեղելիությունը:

35-44 տարեկան կանայք ընդհանրապես չեն մտահոգվում ընկերների կարծիքի մասին: Նրանք իրենց կողքին ուզում են տեսնել հաջողակ և կայացած տղամարդու: Փորձում են գտնել տղամարդու, որը մեծ կլինի իրենցից նվազագույնը 5 տարով և չի ունենա վատ սովորություններ:

45-54 տարեկան կանանց 95%-ը հայտնել է, որ ուզում են իրեն պաշտպանված զգալ տղամարդու կողքին, որը անպայման պետք է նաև հումորի զգացում ունենա և բարձր արժեհամակարգ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին