Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Ասադին Սիրիայի անկախության 71-ամյակի առիթով

23 Ապրիլ, 2017 22:48
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Ասադին Սիրիայի անկախության 71-ամյակի առիթով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին շնորհավորական հեռագիր է ուղարկել՝ երկրի անկախության 71-ամյակի կապակցությամբ։ Այս մասին փոխանցում է SANA գործակալությունը։

Հեռագրում արտահայտվում են «լավագույն մաղթանքներ երկրի ժողովրդին ու ղեկավարությանը»։

Գուտերեշը նշել է, որ 2017 թվականի սկզբին ինքը դիմել էր ողջ մոլորակի վրա խաղաղության ամրապնդման կոչով, քանի որ դա հանդիսանում է ողջ մարդկության նպատակը՝ հանուն առաջընթացի և բարգավաճման։

Նա հույս է հայտնել, որ Սիրիան իր ակտիվ ներդրումը կանի ՄԱԿ-ի ամրապնդման և խաղաղության ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ընդհանուր ջանքերում։

 

Լրահոս

Դիտել ավելին