Կարևոր իրադարձություններ

8 գոլ Լացիո-Պալերմո խաղում, Միլանը պարտվել է (տեսանյութ)

23 Ապրիլ, 2017 19:50
8 գոլ Լացիո-Պալերմո խաղում, Միլանը պարտվել է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:

«Լացիոն» ջախջախել է «Պալերմոյին» 6:2 հաշվով: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Բալդե Կեյտան, որից երկրորդը խփել է 11 մետրանոցից: Դուբլով աչքի է ընկել Չիրո Իմոբիլեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լուկա Կրեկոն: Հյուրերի կազմում երկու գոլ խփեց Անդրեա Ռիսպոլին:

Մյուս խաղերում «Միլանը» անակնկալ պարտություն է կրել «Էմպոլիից» (1:2), «Տորինոն» հաղթել է «Կիևոյին» (3:1), «Սամպդորիան» պարտվել է «Կրոտոնեին» (1:2), իսկ «Ուդինեզեն» ուժեղ էր «Կալյարիից» (2:1):

«Միլան»-«Էմպոլի» հանդիպումը տեսանյութով.

 

Լրահոս

Դիտել ավելին