Կարևոր իրադարձություններ

Ամեն օր մանգո ուտելու 5 պատճառ

23 Ապրիլ, 2017 17:40
Ամեն օր մանգո ուտելու 5 պատճառ

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք հարկավոր են օրգանիզմի կենսագործունեության համար։ Այն նաև վիտամին C է պարունակում, պեկտին և բջջանյութ, որոնք կարող են օգնել խոլեստերինի մակարդակը նվազեցնելու գործում։ Մանգոն նաև կալիում է պարունակում, ինչը կօգնի կարգավորել արյան ճնշումը։ Դրական ազդեցություն է ունենում մաշկի, մազերի, եղունգների վրա։ Մանգոն համապատասխանում է մաշկի ցանկացած տեսակի։ Մանգոն կարող եք մանր կտրատել և քսել դեմքին։ Թողեք 15 րոպե և լվացեք։ Տեսողություն։ Մի բաժակ մանգոն պարունակում է վիտամին A-ի ամենօրյա չափաբաժնի 25 տոկոսը, ինչը նպաստում է տեսողության լավացմանը։ Օգնում է նյութափոխանակությանը։ Մանգոն մի շարք նյութեր է պարունակում, այդ թվում՝ սննդային մանրաթելեր, որոնք նպաստում են նյութափոխանակությանը։ Պաշտպանություն արևահարումից։ Արևի ճառագայթների ներգործության արդյունքում մաշկը վնասվում է։ Մանգոյի հյութը կարող է օգնել թեթևացնել իրավիճակը և լավացնել ինքնազգացողությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին