Կարևոր իրադարձություններ

Պատրա՞ստ եք արդյոք ամուսնության. ստուգեք ինքներդ Ձեզ

23 Ապրիլ, 2017 17:20
Պատրա՞ստ եք արդյոք ամուսնության. ստուգեք ինքներդ Ձեզ

Հնարավոր է սիրել, անգամ նշանված լինել, բայց դեռ ամբողջ խորությամբ մտածած չլինել' արդյոք պատրա՞ստ եմ ես ամուսնության: Մինչդեռ նախքան այդ բախտորոշ քայլն անելը պետք է երկար մտածել ամուր ընտանիք կազմելու համար:

Ուշադիր եղեք. աղջիկները հաճախ նախաձեռնում են ամուսնություն պարզապես ամուսնության համար: Պետք է հստակ հասկանալ' արդյոք ուզում եք ողջ կյանքն ապրել Ձեր ընտրյալի կողքին, թե նպատակը միայն երկար, սպիտակ զգեստն ու բոլորի մեկօրյա ուշադրությունն են:

Իհարկե, հրաշալի է, որ Դուք ու Ձեր ընտրյալը ունեք նույն նախընտրությունները պաղպաղակի կամ ֆիլմերի հարցում, բայց պետք է հարցին ավելի խորը նայել: Հարցրեք ինքներդ Ձեզ' արդյոք երկուսդ էլ կյանքին նույն տեսանկյունի՞ց եք նայում, պատրա՞ստ եք կոմպրոմիսի գնալ որոշ հարցերում, թե՞' ոչ:

Ու՞մ մոտ եք վազում, երբ անելանելի ծանր վիճակում եք կամ խնդիրներ ունեք: Հարցրեք Ձեզ' ո՞վ է այնքան հարազատ, որ կարողանաք կիսվել հետը ցանկացած խնդրով' սիրելին, մայրը, կամ գուցե ընկերուհին: Եթե սիրելի տղամարդու համարը միշտ առաջին տեղում է Ձեր հեռախոսում, եթե նա կարող է անվերջ լսել Ձեզ ու խորհուրդներ տալ, և այդ խորհուրդներն էլ թանկ են Ձեզ համար, ապա շնորհավորում ենք: Բայց այ եթե Ձեզ համար նա լավագույն խորհրդատուն չէ, և ինքն էլ առանձնապես երջանիկ չի զգում Ձեր օգնության խնդրանքներից, ապա, ցավոք, բայց պիտի խորհուրդ տանք երկար մտածել նախքան ամուսնության առաջարկն ընդունելը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին