Կարևոր իրադարձություններ

Առաջին ժամադրության 3 կարեւորագույն կանոնները

23 Ապրիլ, 2017 15:30
Առաջին ժամադրության 3 կարեւորագույն կանոնները

Հանգստություն պահպանեք:  Իհարկե ասելն ավելի  հեշտ է, քան անելը: Գաղտնիքն այն է, որ պետք է հանգստություն պահպանել մինչև ժամադրությունը, իսկ հանդիպման ընթացքում դու այլեւս չես անհանգստանա: Հանդիպումից առաջ արա այն, ինչը քեզ հանգստացնում է. գնա մարզասրահ,  դուրս արի կարճատև վազքի, ժամանակ անցկացրու ընկերներիդ հետ:  Ինչքան քիչ մտածես ժամադրության մասին, այնքան քիչ կլինի ուղեղումդ խառնաշփոթը:

Հագուստը` հաջողության երաշխիք: Ինչքան անհարմար եք զգում ձեզ այդ հագուստով, ավելի շատ երևում եք այդպիսին: Իհարկե, ցանկությունը մեծ է գեղեցիկ հագնվելու, բայց նախքան կհագնեք ձեր պահարանի ամենակարճ կիսաշրջազգեստն ու ամենաբարձր բարձրակրունկները, մտածեք՝ արդյոք արժի: Բոլոր տեսակի ժամադրությունների համար, հատկապես, երբ այն առաջին անգամ է, հարմար է դասական ոճը: Կարող եք մուգ ջինսեր հագնել, գեղեցիկ բլուզի և  կովբոյական ոճի երկարաճիտ կոշիկների հետ:

ՈւրախացիրԵթե դուք նոր միայն հասցրել եք մինչև ռեստորան հասնել և արդեն զգում եք, որ նա ձեր տղամարդն է, ամեն ինչ արեք հետաքրքիր և ուրախ ժամանցի համար: Դուք գեղեցիկ եք, ինքնավստահ, այնպես որ ժամանակ կորցնելու կարիք չկա: Ի դեպ ձեր լավ տրամադրությունը կարող է հեշտությամբ վարակիչ դառնալ նրա համար: Այնպես որ` ուրախացեք միասին. դուք գտել եք միմյանց:

 

Լրահոս

Դիտել ավելին