Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 23- ի աստղագուշակը

23 Ապրիլ, 2017 13:52
Ապրիլի 23- ի աստղագուշակը

Խոյ ( 21.03-20.04)

 

    Այսօր պատահաբար, առանց հատուկ կարիքի, հայտնվելով ինչ-որ տեղ եւ տեսնելով այնտեղի ահավոր խառնաշփոթն ու անկանոն վազվզող մարդկանց, կլծվեք այդ ամենը կարգավորելու գործին: Դա կարող է խլել ողջ օրը: Գուցե ավելի լավ է չցուցաբերեք անհարկի հետաքրքրասիրություն:

Ցուլ (21.04-21.05)

 

     Այսօր լսեք, թե ինչ են ասում խելացի մարդիկ. Դուք կարիք ունեք ուղեղի գործունեության  աշխուժացման:

Երկվորյակ (22.05-22.06)

 

    Ականջ դրեք Ձեր ներքին ձայնին: Այսօր Դուք պայծառատես կլինեք: Այնպես որ, եթե զգում եք, որ պետք է վարվեք այդպես, բայց չեք կարողանում բացատրել, թե ինչ պատճառով, գործեք անհապաղ:

Խեցգետին (23.06-23.07)

 

    Եթե Ձեր տունը թղթից չէ, ապա այսօրվա քամին ազդեցություն չի թողնի ոչ նրա, ոչ էլ նրա բնակիչների վրա: Հիշեք, որ կարգուկանոնը`միայն կարգավորված քաոսն է:

Առյուծ (24.07-24.08)

 

    Այսօր ինչ-որ մեկը կարող է փչացնել ամեն ինչ, ընդ որում`դա կանի լավագույն մտադրություններից ելնելուվ: Գուցե Դուք կկարողանաք փրկել օրը, եթե մինչ երեկո կարողանաք չեզոքացնել այդ անձնավորությանը:

Կույս ( 25.08-23.09)

 

    Կարեկցելու ունակությունը թույլ է տալիս Ձեզ ավելի լավ հասկանալ ուրիշներին: Դուք կարող եք ընկալել թե նրանց զգացմունքները, թե ցանկությունները, հմտորեն չեզոքացնել անհարթությունները:

Կշեռք ( 24.09-23.10)

 

     Այսօրվա իրադարձությունները Ձեր օգտին կլինեն,  պարզապես պետք է պարզել, թե ինչպես կարելի է օգտագործել այդ առավելությունը: Բայց շատ ժամանակ մի վատնեք մտածմունքների վրա` իրավիճակը փոխվում է շատ արագ:

Կարիճ (24.10-22.11)

 

    Այսօր Դուք պետք է վերահսկեք ինքներդ Ձեզ, ընդ որում` ավելի խիստ, քան երբեւէ: Ինչ-որ չարաճճություն անելու ցանկությունը շատ դժվար կլինի հաղթահարել:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

    Այսօր Ձեզ համար հակացուցված են շտապողականությունն ու հուզմունքը: Երկուսն էլ կարող են Ձեզ հասցնել շատ տխուր վիճակի:

Այծեղջուր (23.12-20.01)

 

    Այսօր Դուք կարող եք ժամանակ եւ ուժ գտնել թե Ձեր, թե ուրիշների համար: Գտնելը`կգտնեք, բայց կկարողանա՞ք հաշվարկել այնպես, որ մինչև երեկո բավականացնի: Թերևս, հարկ կինի  շուտ գնալ քնելու:

Ջրհոս (21.01-19.02)

 

    Ամենասովորական իրադարձությունը կարող է թվալ զարմանալի, եթե այն Ձեզ հետ կատարվում է առաջին անգամ: Այսօր Ձեզ սպասվում է նման փորձություն: Անհանգստանալու կարիք չկա, Դուք գիտեք ում կարող եք ապավինել:

Ձուկ (20.02-20.03)

 

    Այսօր մի քիչ նստեք խոհանոցում և լսեք ընտանեկան բամբասանքներ: Ոչ միայն կտեղեկանաք շատ նոր ու հետաքրքիր բաներից, այլև Ձեր ուշադրությունը կկարողանաք պահել գործերի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին