Կարևոր իրադարձություններ

Որն է կանանց երջանկության գլխավոր գործոնը

23 Ապրիլ, 2017 19:00
Որն է կանանց երջանկության գլխավոր գործոնը

Ամերիկացի գիտնականներն անցկացրել են մի հետաքրքիր հետազոտություն, որի ընթացքում պարզել են, թե ինչից է կախված կանանց երջանկությունը:

Նախագծի հեղինակների խոսքով՝ գիտափորձին մասնակցել է ֆինանսապես տարբեր աստիճանի ապահովված 850 կին: Գիտնականների հավաստմամբ՝ կնոջը կարող է երջանկացնել յուրաքանչյուր ոք:

Բժիշկները կարծում են, որ նույնիսկ մանրուքները կարող են ուրախացնել կանանց: Հարկ է հիշել, որ թեստային առաջադրանքների յուրաքանչյուր հարցը ենթադրում էր իրավիճակի հետագա զարգացման երեք ուղի:

Վերլուծելով ստացված արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ կանանց երջանկության գլխավոր գործոնը ավելորդ կիլոգրամներից ազատվելու կամ նիհարելու մասին լուրն է: Սեփական կազմվածքի կատարելության մասին մտքերը կարող են թույլ սեռի ներկայացուցիչներին ինքնավստահություն ներշնչել: Բացի այդ, կանայք սկսում են դրական գնահատել սեփական կյանքի որակը 

Երկրորդ տեղում, ըստ գիտնականների, գնումներն են: Բոլորին էլ հայտնի է, որ գնումներ կատարելը բարձրացնում է կանանց տրամադրությունը: Երրորդ տեղը գիտնականները հանձնել ել կանանց ստացած ծաղկեփնջերին ու նվերներին, որոնք նույնպես երջանկացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

 

Լրահոս

Դիտել ավելին