Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա տուժած

23 Ապրիլ, 2017 11:11
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա տուժած

Ապրիլի 22-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» մակնիշի 34 QN 803 (վարորդ՝ Հ. Մ.) և «Mercedes» մակնիշի 34 LO 570 (վարորդ՝ 1991 թ. ծնված Մ. Ղ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Մ. Ղ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Մ. Ղ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին