Կարևոր իրադարձություններ

Սպիտակ գինին կորյակներ է առաջացնում. գիտնականներ

23 Ապրիլ, 2017 10:57
Սպիտակ գինին կորյակներ է առաջացնում. գիտնականներ

Չինացի և ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպիտակ գինին կանաց համար կորյակների առաջացման վտանգ է ներկայացնում: Աշխատանքի մանրամասները հայտնում է Journal of the American Academy of Dermatology պարբերականը:

Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել 83 000 կանանց մասնակցությամբ և պարզել, որ չափից շատ ալկոհոլ օգտագործողներն ունեն այդ խնդիրը:

Գիտության տեսանկյունից փոխկապակցվածությունը կարելի է բացատրել նրանով, որ սպիտակ գինին թուլացնում է իմունային համակարգը և նպաստում է անոթների անառողջ լայնացմանը:

Ի տարբերություն կարմիր գինու՝ այն չի պարունակում հակաբորբոքային ազդեցություն ունեցող նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին