Կարևոր իրադարձություններ

«Բոլորին էլ համարում ենք մրցակից, չենք թերագնահատում ոչ մեկին». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

22 Ապրիլ, 2017 18:43
«Բոլորին էլ համարում ենք մրցակից, չենք թերագնահատում ոչ մեկին». Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումից հետո զրուցեց լրագրողների հետ:

Հարցին, թե ում է նա համարում հիմնական մրցակից, Մարգարյանը պատասխանեց. «Բոլորին: Մենք չեն թերագնահատում ոչ մեկին»: «Մենք չենք ասում, որ Երևանում խնդիրներ չկան: Մեր ընդդիմախոսները մի քանի խնդրից են խոսում, իսկ ես կարող եմ բազում խնդիրներից խոսել, որոնք նրանք չգիտեն: Նրանք պետք է 5 տարի ծանոթանան քաղաքային տնտեսությանը, որ իմանան, թե ոլորտում ինչ խնդիրներ կան: Մենք համարում ենք, որ այս տարիների ընթացքում արդյունավետ ենք աշխատել: Անելիքներ միշտ են լինելու, սակայն ամենակարևորն այն է, որ քաղաքային իշխանությունը տեղյակ լինի դրանց մասին, իմանա, թե ինչպես պետք է դրանց լուծումներ տալ»,- ասաց Մարգարյանը:

Անդրադառնալով իր ունեցվածքի մասին մամուլում հրապարակվող տեղեկություններին, Մարգարյանն ասաց. «Ես շատ հստակ 2000-ականններից հայտարարագրերում նշել եմ իմ կարողությունների մասին, թող վերցնեն ուսումնասիրեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին