Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

22 Ապրիլ, 2017 17:40
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (22 ապրիլ 2017թ.)

Եղբայրնե՛ր իմ, ի՞նչ օգուտ այն մարդուն, որ ասում է, թե հավատ ունի, երբ հավատն արտահայտող գործեր չունի։ Մի՞թե այդպիսի հավատը կարող է փրկել նրան։ Ենթադրենք, որ կիսամերկ և օրվա հացի կարոտ մի եղբայր կամ քույր դիմեց ձեզ։ Եթե ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք, Աստված ձեզ հետ լինի, տաքացե՛ք և կշտացե՛ք», և նրանց մարմնի համար անհրաժեշտ զգեստը կամ ուտելիքը չտա, ի՞նչ օգուտ ունի։ Նույնպես էլ հավատն առանձին, առանց գործերի, մեռած է։ Թերևս մեկն առարկի՝ ասելով. «Մարդ կա, որ հավատ ունի, մարդ էլ կա, որ գործեր ունի»։ Այդպիսի մեկին ես կպատասխանեմ. «Եթե կարող ես, ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի։ Իսկ ես իմ գործերո՛վ կարող եմ քեզ ցույց տալ իմ հավատը»։ Դու հավատում ես, որ մե՛կ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում։ Բայց դևերն էլ են նույն բանին հավատում և սարսափում։ Ուրեմն հասկացի՛ր, անմի՛տ մարդ, որ առանց գործերի հավատն անօգուտ է։
(Հակոբոս առաքյալի նամակը 2:14-20)

 

Լրահոս

Դիտել ավելին