Կարևոր իրադարձություններ

Դեմի Մուրը 45 մլն դոլարով վաճառել է եռահարկ պենտհաուսը (լուսանկարներ)

22 Ապրիլ, 2017 15:34
Դեմի Մուրը 45 մլն դոլարով վաճառել է եռահարկ պենտհաուսը (լուսանկարներ)

Դերասանուհի Դեմի Մուրը 45 մլն դոլարով վաճառել է Նյու Յորքում գտնվող եռահարկ  պենտհաուսը: Հայտնի է, որ Մուրն ու նրա նախկին ամուսինը՝ դերասան Բրյուս Ուիլիսն այս շքեղ պենտհաուսը գնել էին 1990թ.:

26-27-28-րդ հարկերում գտնվող պենտհաուսն ունի 14 սենյակ, գրադարան, ժամանցային գոտի, հյուրերի հանգստի հատված և այլ հարմարություններ:

«Ես ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ իմ մյուս տներում, իսկ սա ինձ համար չափազանց մեծ է ամբողջ ժամանակ այնտեղ գտնվելու համար»,-բացատրել է դերասանուհին:

 

Լրահոս

Դիտել ավելին