Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կաթոլիկ լիգան խիստ քննադատությունների է արժանացրել Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)

22 Ապրիլ, 2017 14:12
ԱՄՆ Կաթոլիկ լիգան խիստ քննադատությունների է արժանացրել Քիմ Քարդաշյանին  (լուսանկարներ)

Միացյալ Նահանգներում գործող Կաթոլիկ լիգան քննադատել է Քիմ Քարդաշյանին Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերով սեքսուալ զգեստ կրելու համար:

Լիգայի տարածած հայտարարությունում նշվում է, որ 36-ամյա աստղն օգտագործել է Աստվածամոր պատկերը հանրության ուշադրությունը գրավելու համար: Լիգան հեռուստաաստղին քննադատել է նաև օրերս իր դեմքով, բայց Աստվածամոր կերպարով նոր «կիմոձի» ներկայացնելու համար: Քննադատություններին միացել են նաև բազմաթիվ երկրպագուներ:

Հեռուստաաստղը դեռևս չի արձագանքել քննադատությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին