Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյան՝ 61,2%, Նիկոլ Փաշինյան՝ 11,5%, Զարուհի Փոստանջյան՝ 3,9%. «Գելափ ինթերնեյշնլ»-ը հրապարակեց հարցման տվյալները (տեսանյութ)

22 Ապրիլ, 2017 12:49
Տարոն Մարգարյան՝ 61,2%, Նիկոլ Փաշինյան՝ 11,5%,  Զարուհի  Փոստանջյան՝ 3,9%. «Գելափ ինթերնեյշնլ»-ը հրապարակեց հարցման տվյալները (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 22-ին, «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպությունը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ անցկացված հարցումների արդյունքները: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ, ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումների քանակը 1044 է:

Հարցին, թե ում են պատրաստվում ձայն տալ, հարցվողների 61,2% նշել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, 11,5%-ը՝ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և 3,9%-ը «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան անունները:

Հարցվածների 62,3 %-ի կարծիքով Երևանում առկա հիմնախնդիրները ունակ է լուծել Տարոն Մրագարյանը, 12,1%-ը՝ Նիկոլ Փաշինյանը, 4,2 %-ը՝ Զարուհի Փոստանջյանը: Տարբեր վարչական շրջաններում ապրող երևանցիները 1-5 բալանոց սանդղակով 4 են գնահատել գործող քաղաքապետի գործունեությունը:

Հարցվածների 54,3 տոկոսն ասել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 24,2%-ը՝ ավելի շուտ մասնակցելու է, 6,7%-ը՝ ավելի շուտ չի մասնակցելու, 9,4%-ը՝ հաստատ չի մասնակցելու:

 

Լրահոս

Դիտել ավելին