Կարևոր իրադարձություններ

«Արա Աբրահամյանի ծննդյան տոնակատարությունը՝Բաքվում աշխահրաքաղաքական վերլուծությունների թեմա»

22 Ապրիլ, 2017 12:25
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Արա Աբրահամյանի ծննդյան տոնակատարությունը՝Բաքվում աշխահրաքաղաքական վերլուծությունների թեմա»

Ռուսաստանցի հայտնի գործարար Արա Աբրահամյանի 60-ամյակի տոնակատարությունը Մոսկվայում ամենամեծ իրարարնցումն առաջացրել է մեր արևելյան հարևանների մոտ...Ազերիները միլիմետր առ միլիմետր ուսումնասիրել են այդ տարեդարձի ժամանակ արված լուսանկարները և տեսանյութերը և շատ լուրջ վերլուծություններ են անում...Այսպես,Բաքվում անենաշատը նյարդայնացած են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նախագահ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի ներկայությունից այդտեղ...Ու հիմա Ադրբեջանում փորձում են ՌԴ արտաքին քաղաքականության մեջ փնտրել,ինչպես Բաքվում են ասում,հայկական մոտիվներ...Զարմանալ կարելի է ազերիների մտածելակերպի վրա,այսինքն մտածելակերպի բացակայության վրա...Բաքվի կողմից գնված ոչ ազերի "խելացի" լրագրողի կարծիքով,ով հատուկ հոդված է նվիրել այդ թեմային, ՌԴ արտաքին քաղաքկանության հայկական մոտիվների միակ հեղինակը Լավրովն է...Այսինքն,եթե Լավրովը չլինի,ապա Մոսկվան "ԻլհամաՄեհիբայամետ" կդառնա... 

Ադրբեջանցիները մեծ "հայտնագործություն" են արել...Պարզվում է,որ հայ գործարարները ՌԴ-ում բավական մեծ կշիռ ձեռք բերելով տնտեսության մեջ,հիմա էլ այն օգտագործում են քաղաքականության մեջ...Սակայն ամենածիծաղելին վերջում է մեզ սպասում...Ոչ ազերի հեղինակը համոզում է ազերիներին,որ հայերը չեն կարող իրենց ուզածին հասնել...Ես այն կարծիքի եմ,որ հայերը բավական մեծ հաջողությունների են հասել...Դրա վառ օրինկաը՝հենց այս հոդված կոչվածն է..Հասել են այնքանով,որ հայազգի գործարարի ծննդյան տոնակատարությունն հիստերիայի պատճառ է հանդիսացել Բաքվում,որտեղ այդ տարեդարձը դարձել է աշխարհաքաղաքական վերլուծությունների և բազմաթիվ զայրացած մեկնաբանությունների պատճառ...Ալիևի աշխատակազմում սեփական հասարակությանը համոզելու համար,որ հայերը ոչնչի չեն հասնի,նույնիսկ այլազգի լրագրողներին են պատվիրում հոդվածներ գրելու...
Լավրովը՝ՌԴ-ում, Ավակովն՝Ուկրաինայում, Ազնավուրը՝Ֆրանսիայում և այսպես շարունակ...Իսկ շոու-բիզնեսի և սպորտի ոլորտների մասին էլ չեմ ասում...
Հ.Գ.Համոզված եմ,որ հաջորդ հայազգի գործարարի ծննդյան տարեդարձն արդեն կմեկնաբանվի Ադրբեջանի նախագահածին ընտանիքի աշխատակազմի կողմից...

 

Լրահոս

Դիտել ավելին