Կարևոր իրադարձություններ

Արթուր Աբրահամի հերթական մենամարտն այսօր է

22 Ապրիլ, 2017 10:54
Արթուր Աբրահամի հերթական մենամարտն այսօր է
Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր` ապրիլի 22-ին, մենամարտի դուրս կգա Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Նրա մրցակիցն է լինելու 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին:

Երեկ Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկիինը՝ 75.6 կգ:

Երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին