Կարևոր իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանը՝ մոսկվաբնակ միլիարդատիրոջ կողմից ֆինանսավորվելու լուրերի մասին

21 Ապրիլ, 2017 18:18
Զարուհի Փոստանջյանը՝ մոսկվաբնակ միլիարդատիրոջ կողմից ֆինանսավորվելու լուրերի մասին

Այսօր՝ ապրիլի 21-ին «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը մեկնաբանեց մամուլում տարածված լուրերն այն մասին, թե կուսակցության կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր Ռուբեն Գրիգորյանն է: Փոստանջյանն ասաց, որ նա իրենց չի ֆինանսավորում:

«Ռուբեն Գրիգորյանն իմ լավ ընկերն է, մեծ մտավորական: Շատ կարևոր է, որ հայազգի նման ներկայացուցիչ ունենք, որ և՛ գործարար է, և՛ քաղաքացիական դիրքորոշմամբ  ազնիվ և պարկեշտ,- նշեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, «Փաստ» օրաթերթը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ Զարուհի Փոստանջյանի և նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է:

«Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ եւ այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի-16»-ը եւ այլ առևտրային օբյեկտներ:

Ըստ «Forbes»-ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առեւտրի կենտրոնը գնահատվում է մինչեւ 250 միլիոն դոլար:

Ռուբեն Ցոլակովիչը հայտնի է նաեւ իր հայկական ինտերակտիվ թանգարանով, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Ազգերի մշակույթի թանգարանով», որը բացվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով: Սակայն հայ եկեղեցու հետ նա խնդիր ունեցավ… եւ թանգարանը փակվեց:

Ռուբեն Գրիգորյանը մշտապես խնդիրներ ունի բնապահպանական եւ ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ ճարտարապետական ազգային արժեքներին հետեւող «Արխնադզոր» ՀԿ–ն մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում նրա դեմ՝ համարելով, որ «Ռուցոգը» ոչնչացնում է ազգային արժեքները:

Դեռեւս անցյալ տարվանից, «Փաստի» տվյալներով, Զարուհի Փոստանջյանը համագործակցում է Գրիգորյանի հետ»,- գրել էր թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին