Կարևոր իրադարձություններ

Տրամվայի անհրաժեշտությունից մինչև անօթևան կենդանիների խնդիրներ. մեկնարկեց «Երկիր ծիրանի»-ի քարոզարշավը

21 Ապրիլ, 2017 17:55
Տրամվայի անհրաժեշտությունից մինչև անօթևան կենդանիների խնդիրներ. մեկնարկեց «Երկիր ծիրանի»-ի քարոզարշավը

Այսօր՝ ապրիլի 21-ին, մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությունն իր քարոզարշավը սկսեց հեծանվաերթով, Ազատության հրապարակից: Ինչպես և ավելի վաղ խոստացել էր, Փոստանջյանը ներկայացրեց կուսակցության կարգախոսը՝ «Գալիս ենք արևի քաղաքին տալու մարդկային ջերմություն»:

Փոստանջյանը ներկայացրեց նաև «Երկիր ծիրանի»ի ծրագրային դրույթները: Նա նշեց, որ ծրագրում անդրադարձներ են կատարվել ճարտարապետության և քաղաքաշինության, փողոցների և բակային տարածքների բարեկարգման, արտաքին լուսավորության, տրանսպորտի, մետրոպոլիտենի շինարարության հետ կապված խնդիրներին: Փոստանջյանը շեշտեց, որ իրենք Երևանում տրամվայների անհրաժեշտությունը են տեսնում, քանի որ դրանք հանդիասանում են էկոլոգիապես մաքուր տրանսպորտ և առկա են ժամանակակից շատ քաղաքներում: Կուսակցությունը նաև ծրագրային դրույթներ է մշակել հեծանվային ուղիների, աղբահանության, աղբի վերամշակման խնդիրների, կանաչապատման, անօթևան ընտանի կենդանիների, առևտրի և սպասարկամ, զբոսաշրջության, կրթության, առողջապահության, քաղաքի իբյուջեի հետ կապված հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով քաղաքի բյուջեին՝ Փոստանջյանն ընդգծեց, որ իրենք կարևորում են կոռուպցիայի բացառում հատկապես, հանրային գնումների ոլորտում, որտեղ, նրա խոսքով, գործում են չարաշահումների մեխանիզմների:

«Երկիր ծիրանի»-ի առաջնորդը ներկայացրեց ավագանու ընտրությանը մասնակցող կուսակիցներին: Անդրադառնալով նորաստեղծ կուսակցության անդամներին՝ հանրության լայն զանգվածներին անծանոթ լինելու վերաբերյալ հարցերին, Փոստանջյանը նշեց. «Ես ուրախ եմ, որ մեր թիմում չկան մարդիկ, ովքեր այս 25 տարիների ընթացքում հայտնի են իրենց արատավոր վարքով»:

 

Լրահոս

Դիտել ավելին