Կարևոր իրադարձություններ

«Այն բանջարեղենները, որոնք աճեցվում են մարդու առողջության համար թունավոր ու վտանգավոր պարարտանյութերով՝ Թուրքիայից ուղարկվում են հայերին ու քրդերին»

21 Ապրիլ, 2017 16:41
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
«Այն բանջարեղենները, որոնք աճեցվում են մարդու առողջության համար թունավոր ու վտանգավոր պարարտանյութերով՝ Թուրքիայից ուղարկվում են  հայերին ու քրդերին»

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է՝ այն բանջարեղենները, հատկապես լոլիկն ու վարունգը, որոնք աճեցվում են մարդու առողջության համար թունավոր ու վտանգավոր պարարտանյութերով, այդ արտադրանքը ուղարկվում է մեզ համար թշնամի համարվող ժողովուրդներին՝ հայերին, քրդերին... Մենք երբեք մեր ազգաբնակչության կյանքն ու առողջությունը չենք վտանգի։ Կներեք, բայց անկախ իշխանական գաղափարական տարբերություններից այդ վայրագ ազգը ունի պետական մտածողություն, իսկ մենք ինչ ունենք... հասարակ մահկանացուն չի կարող Թուրքիայից սննդամթերք ներմուծել Հայաստան։ Ներմուծողները կամ օլիգախներն են կամ ԱԺ պատգամավորներ կամ իշխանությունների հովանավորությունը վայելող վայ գործարարներ։ Դավաճանները պոզով-պոչով չեն լինում... Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին