Կարևոր իրադարձություններ

«Մեր երկիրը հարուստ չէ, սակայն Տարոն Մարգարյանը...». Դավիթ Երևանցի (տեսանյութ)

21 Ապրիլ, 2017 21:00
«Մեր երկիրը հարուստ չէ, սակայն Տարոն Մարգարյանը...». Դավիթ Երևանցի (տեսանյութ)

«Հայտնիների խնդրանքը Երևանի նորընտիր քաղաքապետին» շարքի շրջանակներում քանդակագործ Դավիթ Երևանցին նշում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքն ավելի է բարեկարգվել: «Մեր երկիրը հարուստ չէ, սակայն Տարոն Մարգարյանը կարողանում է բյուջեի ընձեռած հնարավորություններով բարեկարգել Երևանը: Նրա օրոք մայրաքաղաքը շատ է փոխվել, այն շարունակ բարեկարգվում է:  Քայլում ես փողոցով,  նայում շինություններին և զգում ազգային շունչը:  Ես հպարտանում եմ,  կարող եմ հյուրեր բերել, ցույց տալ, ասել՝ տեսնու՞մ եք  այս վարդագույնն ինչ լավենք օգտագործում,  ինչ տաղանդավոր ժողովուրդ ենք»,- ասում է նա:

Վերջին հինգ տարիներին Դավիթ Երևանցուն դուր է եկել. «Վերածնվում է մայր Հայաստանը, այգիները ծաղկում են… Ուշադրություն կա քաղաքի նկատմամբ»:

Դավիթ Երևանցին կուզենար, որ քաղաքի կանաչապատ տարածքները շատանային, իսկ երևանցիները չկեղտոտեին քաղաքը և օգտագործեին փողոցում դրված աղբարկղերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին