Կարևոր իրադարձություններ

«Զաքիր Հասանովը հրամայել է զինված ուժերին պատրաստ լինել պատերազմի»

21 Ապրիլ, 2017 13:33
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Զաքիր Հասանովը հրամայել է զինված ուժերին պատրաստ լինել պատերազմի»

Ադրբեջանը կրնին բռունցներն է թափահարում...

Ադբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մերձճակատային գոտում անցկացրած Ադրբեջանի ՊՆ-ի ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ,որը նվիրված է եղել վերջերս Ադրբեջանում անցկացված լայնամասշտաբ զորավարշություններին,կոչ է արել սեփական ասկյարներին պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների... Հասանովի բարբաջանքից կարելի է ենթադրել,որ Բաքվում ակտիվ նախապատրաստվում են նոր պատերազմի...

Ալիևի և Հասանովի երազանքները,որ Հայաստանում և Արցախում խուճապի են մատնվելու՝սին են... Հայկական երկու պետություններն անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմից հետո միշտ պատրաստ է "դիմավորելու" արևելքից եկող անկոչ հյուրերին.լինի դա դիվերսիոն փորձ,թե լայնամասշտաբ պատերազմ... Համոզված եմ,որ այս անգամ ազերիներն անհամեմատ ավելի մեծ վնասներ են ստանալու,եթե հանդգնեն կրկին հարձակվել Արցախի վրա...

 

Լրահոս

Դիտել ավելին