Կարևոր իրադարձություններ

Brexit-ի արդյունքները կարող են վերանայվել. ԵԽ նախագահ

21 Ապրիլ, 2017 11:23
Brexit-ի արդյունքները կարող են վերանայվել. ԵԽ նախագահ

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեի արդյունքները հնարավոր է` վերանայվեն հունիսի 8-­ին երկրում կայանալիք ԱԺ ընտրություններից հետո: The Guardian-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ԵԽ նախագահ Անտոնիո Տայանին` ամփոփելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած հանդիպման արդյունքները։

«Եթե Միացյալ Թագավորությունը ընտրություններից հետո ցանկանա չեղարկել 50-­րդ հոդվածի գործողությունը (Լիսաբոնի համաձայնագրի, որը ենթադրում է ԵՄ-­ում այս կամ այն երկրի անդամության դադարեցման շուրջը բանակցությունների գործընթացը), հետագա ընթացքը պարզ կլինի:­ Եթե Մեծ Բրիտանիան ցանկանա մնալ, դա շահավետ կլինի բոլորի համար: Ես երջանիկ կլինեմ»,- ասել է Տայանին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին