Կարևոր իրադարձություններ

«Պետական աջակցություն՝ գյուղտրակտորային արտադրությանը»

21 Ապրիլ, 2017 10:41
Հեղինակ՝ Տնտեսական անցուդարձ
«Պետական աջակցություն՝ գյուղտրակտորային արտադրությանը»

Տնտեսական ակտիվությունը խթանելու շրջանակներում պետությունը փորձում է առավելագույնս աջակցել ներդրում կատարող ընկերություններին: Գործադիր մարմնի կողմից աջակցության է արժանացել գյուղատնտեսական տրակտորների և նրանց կցորդիչ սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունը:

Ընկերությանը տրված աջակցությունը հարկային արտոնության տեսքով է: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների համար ընկերությունը չի վճարի մաքսատուրք: 
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին