Կարևոր իրադարձություններ

Ընտրակաշառքների ազդեցությունը. անցյալ տարվա համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով. «Հայկական ժամանակ»

21 Ապրիլ, 2017 10:30
Ընտրակաշառքների ազդեցությունը. անցյալ տարվա համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալներով այս տարվա մարտին անցած տարվա մարտի համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար:

 

Աննախադեպ է նաև մարտին արձանագրված առևտրի ծավալի աճը փետրվարի համեմատ` 20 տոկոս: Ամենևին չի կարելի է բացառել, որ առևտրի ծավալների նման աճը պայմանավորված լինի ընտրակաշառքով, որը առնվազն երկու կուսակցություն սկսել է բաժանել մարտի երրորդ տասնօրյակում: Պետք է սպասել, որ ապրիլին արձանագրված առևտրի ծավալների աճը ևս կլինի աննախադեպ:

 

Նշենք, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համապետական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում գրեթե ամեն տարի արձանագրվում է առևտրի ծավալների աճ: Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների՝ այս տարի ընտրակաշառքների ընդհանուր չափը կազմել է մոտ 30-50 միլիոն դոլար»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին