Կարևոր իրադարձություններ

Համագործակցության նոր ձևաչափում Արգամիչը կարող է պաշտոն ստանձնել, օրինակ՝ ԱԽՔ-ի պաշտոնը. «Հրապարակ»

21 Ապրիլ, 2017 07:50
Համագործակցության նոր ձևաչափում Արգամիչը կարող է պաշտոն ստանձնել, օրինակ՝ ԱԽՔ-ի պաշտոնը. «Հրապարակ»
Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները՝ «Հրապարակ»-ը հարցրել է ԲՀԿ-ականին։ «Շատ լավ, սակայն Ծառուկյանը ԲՀԿ-ի, պատգամավորական ցուցակի հետ կապված որեւէ հարցում նրա հետ չի կիսվում՝ ամեն բան միայնակ է որոշում: Արգամիչը հիմա Ծառուկյանի վճիռների վրա զրո ազդեցություն ունի»:
 
Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչի շրջապատը եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանն ու Արգամիչը երկար ճանապարհ են անցել միասին, ու պետք է հարաբերություններն ինչ-որ կերպ կարգավորել, միջնորդի դերում էլ տեսնում են Սամվել Կարապետյանին, որը վերջերս հյուրընկալվել էր Արգամիչին: «Ինչո՞ւ ոչ»: Դրանո՞վ էր պայմանավորված Հ. Աբրահամյանի ակտիվացումն օրերս: «Հարցը պետք է իրեն ուղղել»:
 
Ի դեպ, նույն շրջանակները կարծում են, որ համագործակցության նոր ձեւաչափում Արգամիչը կարող է եւ ինչ-որ պաշտոն ստանձնել, օրինակ՝ ԱԽՔ-ի պաշտոնը:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին