Կարևոր իրադարձություններ

Time-ը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

20 Ապրիլ, 2017 21:15
Time-ը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

Ամերիկյան հեղինակավոր Time հանդեսը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց 2017 թվականի ցուցակը:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը», ցուցակի մասնակիցները տեղերով դասակարգված չեն: Հանդեսը նրանց առանձնացրել է ըստ անվանակարգերի` Տիտաններ, Նորարարներ, Մշակույթի գործիչներ, Առաջնորդներ և Կուռքեր:

Համաշխարհային առաջնորդներից ցանկում տեղ են գտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ  Կիմ Չեն Ընը, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում տեղ են գտել Իվանկա Թրմափն ու Ջարեդ Կուշները:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին