Կարևոր իրադարձություններ

«Ներկայացնելու ենք առաջարկություններ տրանսպորտային նոր համակարգ ձևավորելու մասին». նախարար (տեսանյութ)

20 Ապրիլ, 2017 13:50
«Ներկայացնելու ենք առաջարկություններ տրանսպորտային նոր համակարգ ձևավորելու մասին». նախարար (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին վարչապետի հանձնարարականին:

«Անցած շաբաթ վարչապետը այցելեց մեր նախարարություն, քննարկվեց նաև տրանպորտի ոլորտի խնդիրներին հեղափոխական լուծումներ տալու հարցը: Քանի որ այսօր տրանսպորտային ոլորտը չի բավարարում բնակիչներին, բնական է, որ պետք է առաջարկություններ ներկայացնենք տրանսպորտային նոր համակարգ ձևավորելու մասին:  Մինչև հունիսի մեկը կներկայացնենք տեխնիկական առաջադրանք, հետո կմշակվի տրանսպորտային նոր համակարգ»,- ասաց նա:

Ամփոփելով կես տարում գերատեսչույթյան կողմից կատարված աշխատանքները, Մարտիրոսյանը նշեց. «Բավականին գործեր արվել են: Նոր նախաձեռնություններ ունենք և՛ ճանապարհաշինական, և՛ տրանսպորտային ոլորտում»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին