Կարևոր իրադարձություններ

Էրդողանը ահաբեկիչ է անվանել ԵԱՀԿ դիտորդներին

20 Ապրիլ, 2017 12:33
Էրդողանը ահաբեկիչ է անվանել ԵԱՀԿ դիտորդներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ» է անվանել սահմանադրական հանրաքվեի ժամանակ առաքելություն իրականացրած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամներին:

Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ որպես իր ասածի «հիմնավորում»` Էրդողանը նշել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներից մեկը ելույթի ժամանակ ձեռքին պահել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշը:

«Դրանք հանրաքվեն վերահսկելու համար ԵԱՀկ-ի կողմից լիազորված ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ են»,- մասնավորապես ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը չի ընդունել նաև սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացրած զեկույցը:

«Ինչպե՞ս կարող է ՔԲԿ-ի դրոշը ձեռքը վերցնող մարդը անկախ լինել: Այդ մարդը որպես ահաբեկիչ այստեղ ռեպորտաժ է պատրաստում: Ինչպե՞ս կարող է նրա կազմած զեկույցը անկախ լինել»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ դիտորդական խմբի զեկույցում բազմաթիվ օրինախախտումներ է արձանագրվել, որոնք կարող են էական ազդեցություն ունեցած լինել ընտրության ելքի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին