Կարևոր իրադարձություններ

«Ափսոս, որ Խորեն Լևոնյանի նման շնորհալի դերասանը մնացել է անհաջող ռեժիսորի ձեռքում»

20 Ապրիլ, 2017 12:16
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
 «Ափսոս, որ Խորեն Լևոնյանի նման շնորհալի դերասանը մնացել է անհաջող ռեժիսորի ձեռքում»

Արդեն մի քանի սերիա է նայում եմ "Եղնիկների կածան"-ը։ Կարծեմ քսան սերիանոց ֆիլմ է, որը յանմ նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսներին։ Վատ սարքած հեռուստաթատրոնի է նման։ Վատ սցենարով ու անբացատրելի տեսարաններով, որը ֆիլմի հետ ոչ մի կերպ չի հաղորդակցվում։ Հրաչ Քեշիշյանի հերթական չստացված ֆիլմը։ Իսկ դերասանների խաղը առանձին նայելով հասկանում ես մի բան, որ նրանց հետ ռեժիսոր չի աշխատել, որովհետեւ մի քանի շնորհալի դերասաններ են ընդգրկված ֆիլմում, որը նույնիսկ նրանց մասնակցությամբ ֆիլմը չի շահում՝ ով ինչ կարողացել արել է։ Էլ չեմ ասում այն դերասանների մասին, որոնց չգիտեմ ով է ընտրել, որ ֆիլմում լինեն՝ խաղան, բայց շատ անհաջող ընտրություն է կատարվել։ Պարզապես վերցնել պատերազմի թեման, լինելով պատերազմից ու բանակից հեռու, մնում ես անհաղորդ ինքդ քեզ ու քեզնից դուրս։ 
Հ. Գ. Ափսոս, որ Խորեն Լևոնյանի նման շնորհալի դերասանը մնացել է անհաջող ռեժիսորի ձեռքում. նույն տեղում պտտվում է, ոչ մի շարժում առաջ։ Դերասանը առաջինն է, որ հանդիսանում է "տուժող" չստացված ռեժիսորի ձեռքին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին