Կարևոր իրադարձություններ

Իրանը սպառնալիք է ողջ աշխարհի համար. Թիլերսոն

20 Ապրիլ, 2017 10:55
Իրանը սպառնալիք է ողջ աշխարհի համար. Թիլերսոն

Իրանի գործողությունները սպառնալիք են Միացյալ Նահանգների, տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Իրանն աշխարհում առաջատարն է ահաբեկչություններին հովանավորելու հարցում: Նա պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների և այնպիսի երկրներում ԱՄՆ-ի շահերի խափանման համար, ինչպիսիք են Սիրիան, Եմենը եւ Լիբանանը, ինչպես նաեւ Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար»,- ասել է նա:

Ըստ Թիլերսոնի՝ «Իրաննը կարող է անցնել նույն այն ճանապարհը, ինչը Հյուսիսային Կորեան, և աշխարհն ստիպված կլինի գործ ունենալ դրա հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին