Կարևոր իրադարձություններ

Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզն է ուզում. բա Դաշնակցությո՞ւնը. «ՀԺ»

20 Ապրիլ, 2017 09:48
Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզն է ուզում. բա Դաշնակցությո՞ւնը. «ՀԺ»

Շիրակի մարզը Ազգային ժողովում ներկայացնող նախկին պատգամավոր, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում թիվ 11 ընտրական տարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ ընդգրկված Մարտուն Գրիգորյանը, որը բավարար քվեներ չունենալու պատճառով չի լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում, ցանկանում է Շիրակի մարզպետ դառնալ:

Լավատեղյակ շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ում ունեցած խոսակցության ընթացքում Գրիգորյանն ակնարկել է Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին: Նույն աղբյուրները փոխանցում են, որ Շիրակի մարզպետի պորտֆելը Գրիգորյանին տալու կամ չտալու հարցով վերջնական որոշում չի ակայացվել:

«Հայկական ժամանակ»-ը նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ էլիտայից հետընտրական շրջանում Գրիգորյանին առաջարկվել է զբաղեցնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոններից որեւէ մեկը: Գրիգորյանը, սակայն, փոխնախարարի պաշտոն չի ուզում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական հանրաքվեից հետո Շիրակի մարզը Սերժ Սարգսյանը «հանձնել էր» ՀՅԴ-ին: Դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ ԱԺ ընտրությունների արդյունքներով ապահովագրել է իր տեղը ԱԺ-ում: Նա հարազատ կուսակցությանը խոստացել էր 10 հազար ձայն, բայց վերջնարդյունքում Շիրակից ՀՅԴ-ն ստացել էր 12 հազար 354 քվե:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին