Կարևոր իրադարձություններ

Արտաշատում առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են սպասվում. Արգամ Աբրահամյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»

20 Ապրիլ, 2017 08:36
Արտաշատում առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են սպասվում. Արգամ Աբրահամյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
Արտաշատում առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են սպասվում. գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր, ուստի հրաժարական կտա: Սակայն դեռեւս հստակ չէ, թե ովքե՞ր են առաջադրվելու:
 
Ըստ շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ-ի ամենահավանական թեկնածուն ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է, որը նաեւ Աբրահամյանների ազգականն է: Բայց հիմա այս պաշտոնը ձեռք գցելը ՀՀԿ-ի համար «կենաց-մահու» հարց է դարձել, քանի որ փորձում են Արտաշատն «ազատել» նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանի ազդեցությունից: Մինչեւ ընտրությունները ՀՀԿ-ի հավանական թեկնածու էր համարվում Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, ակայն պաշտոնի դիմաց նա ՀՀԿ-ին այդ քաղաքից պետք է լուրջ ձայներ բերեր, ինչը չի հաջողվել: Հիմա ՀՀԿ-ն նոր թեկնածու է փնտրում:
 
«Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց փոխքաղաքապետ Գ.Պողոսյանին, որն էլ ասաց. «Չեմ իմանում՝ ով ինչ մտադրություն ունի...մեր քաղաքապետը դեռ գալիս է աշխատանքի, մենք աշխատում ենք»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին