Կարևոր իրադարձություններ

«Օրը մշակութային էր. նոր գործիքեր երաժշտական դպրոցներին և «Սիրո միություն» Երևան քաղաքում»

19 Ապրիլ, 2017 22:05
«Օրը մշակութային էր. նոր գործիքեր երաժշտական դպրոցներին և «Սիրո միություն» Երևան քաղաքում»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այս օրը մշակութային էր․երաժշտական նոր գործիքներ հանձնեցինք Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական կրթօջախներին: Ծրագիր, որը երաժշտական և արվեստի դպրոցների զարգացման ծրագրի շարունակությունն է, և ցանկությունս է, որ այն նոր լիցք հաղորդի երևանյան մշակութային մթնոլորտին ու որի շնորհիվ մեր երեխաները նոր հաջողություններ գրանցեն:

Երևանի Սիրահարների այգում այսօր բացեցինք նաև «Սիրո միություն» արձանը։ 
Շնորհակալ եմ արձանի հեղինակ Դավիթ Երևանցուն, ճարտարապետМикаэл Асратян (Michael Hasratian)-ին և ստեղծագործական ողջ խմբին մեր քաղաքին նման գեղեցիկ և քաղաքային ջերմ մթնոլորտը փոխանցող ստեղծագործություն նվիրելու համար։ 
Վստահ եմ, որ այս արձանը ևս կդառնա մայրաքաղաքի բնակիչների սիրված արձաններից մեկը, քանի որ և թեման, և գտնվելու միջավայրը շատ ջերմ ու բարի են, ինչպես մեր Երևանը»։

 Фото Տարոն Մարգարյան.

Фото Տարոն Մարգարյան.

 

Լրահոս

Դիտել ավելին