Կարևոր իրադարձություններ

«Իլհամը Մեհրիբանին գրազով հաղթե՞լ է»

19 Ապրիլ, 2017 17:32
Հեղինակ՝ Վահագն Սարոյան
«Իլհամը Մեհրիբանին գրազով հաղթե՞լ է»

Իլհամը Մեհրիբանին գրազով հաղթե՞լ է: Իսկ թե ինչի վրա են գրազ եկել կարող ենք միայն ենթադրել: Գրազի առիթը եղել է զորավարժություններով ներքին խնդիրներից շեղումն ու բանակի չեղած մարտունակությունը ժողովրդի աչքին «բաևիկ» բեմադրելու մոտիվացիան:

Ապրիլի 16-ից Ադրբեջանում մասշտաբային զորավարժություններ են կազմակերպել, որին մասնակցում է ավելի քան 30.000 զինկոնտինգենտ և մեծ քանակի ռազմատեխնիկա:

Հետաքրքրական է, որ անցած տարվա քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զորքի քանի տոկոսն է մասնակցել մարտերին, թվով ինչքա՞ն կլինի, 30.000-ին մո՞տ, թե՞ մի քիչ ավել կամ պակաս... Եվ շատ հատաքրքիր է, ինչ էֆֆեկտ է ստանում Ալիևը 30.000-անոց զորավարժությամբ ու ինչ խնդիր է լուծում ներսում:

Մի առիթով նշել էինք, թե Ադրբեջանում ինչ արվում է քարոզչության համար է արվում: Սակայն թերագնահատել չի կարելի մանավանդ որ դիմացինդ անմեղսունակ է: Մենք մի բան լավ գիտենք, որ հայկական երկու պետությունների զինված ուժերի համար սահմանային ցանկացած իրավիճակ վերահսկելի է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին