Կարևոր իրադարձություններ

Սիրո Միություն. նոր արձան «Սիրահարների» այգում (տեսանյութ)

19 Ապրիլ, 2017 16:57
Սիրո Միություն. նոր արձան «Սիրահարների» այգում (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 19-ին, Սիրահարների այգում տեղի ունեցավ քանդակագործ Դավիթ Երևանցու «Սիրո Միություն» արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց արձանի հեղինակ Դավիթ Երևանցուն՝ վստահություն հայտնելով, որ մայրաքաղաքի բնակիչներն այն կհավանեն: «Արձանն իսկապես իր տեղում է՝ «Սիրահարների» այգում: Համոզված եմ՝ մեր երևանցիները, երիտասարդները շատ կհավանեն այն»:

Երևանի քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ նշեց. «Այս արձանը ևս մեկ հավելում է, որը ցույց է տալիս Երևանի ջերմությունը և սերն իր քաղաքացիների նկատմամբ»:

Արձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Բաբայանը՝ Դավիթ Երևանցին, իր խոսքում ասաց. «Վարդեր չէին փռված իմ ճանապարհին, ասեղները շատ էին, բայց ես նրանցից չեմ վախենում: Խորհուրդ կտայի, որ նրանք, ովքեր չեն կարողանում բարի գործ կատարել, գոնե չխանգարեն այլ մարդկանց»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին