Կարևոր իրադարձություններ

Արցախի հարցում ցանկալի լուծումը այն Հայաստանի հետ վերամիավորելն է. Մարին Լե Պեն

19 Ապրիլ, 2017 16:05
Արցախի հարցում ցանկալի լուծումը այն Հայաստանի հետ վերամիավորելն է. Մարին Լե Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Արցախի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Արցախը վերամիավորել Հայաստանի հետ: Նա նման համոզմունք է հայտնել Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Խորհրդային միության փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ: Անկախությունից ավելի ցանկալի կլիներ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գային համաձայնության` Արցախը վերամիավորելու Հայաստանի հետ»,- ասել է Լը Պենը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին