Կարևոր իրադարձություններ

«Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի ԵԽ անդամությանը». Եվրախորհուրդ

19 Ապրիլ, 2017 14:37
«Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի ԵԽ անդամությանը». Եվրախորհուրդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հյոլթգենը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի և սկսի կիրառել մահապատիժը, ապա դա կնշանակի այդ երկրի ԵԽ-ին անդամության վերջը:

Ըստ թուրքական «Ahaber.com» լրատվական կայքի` Հյոլթգենը հայտարարել է, որ Թուրքիային անդամությունից զրկելու համար անհրաժեշտ է 47 անդամ պետություններից 2/3-ի ձայները:

«Մահապատժի վերականգնման ուղղությամբ Թուրքիայի կատարած ցանկացած քայլ հետընթաց կլինի Եվրոպայի հետ հարաբերությունների տեսանկյունից»,- ասել է ԵԽ պաշտոնյան:

Նշվում է, որ ԵԽ անդամ բոլոր պետություններում հանված է մահապատիժը: Մահապատիժը չվերացնելու պատճառով է, որ հետաձգվում է Բելառուսի անդամակցությունը կառույցին:

Թուրքիան ևս կառույցին անդամակցելիս համապատասխան արձանագրություն է ստորագրել մահապատիժը վերացնելու մասին:  

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներում հաղթելուց հետո ունեցած առաջին ելույթում նախագահ Էրդողանը խոսել էր մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեռևս 2016-ի հուլիսի 15-ից հետո մահապատժի վերաբերյալ սկսված խոսակցությունների վերջին ակտիվացումը լուրջ մտահոգություն է առաջացրել Եվրոպայում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին