Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի դեմ

19 Ապրիլ, 2017 12:12
ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի դեմ

Միացյալ Նահանգները կխստացնի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի դեմ: Այս մասին Financial Times-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախագահ Սթիվեն Մնուչինը:

«Մենք ավելի շատ պատժամիջոցներ ենք կիրառում Հյուսիսային Կորեայի դեմ»,- ասել է նախարարն ու հավելել, որ անցած շաբաթ իրենք պատժամիջոցներ են կիրառել Իրանի դեմ` կապված մարդու իրավունքների խախտման հետ:

«Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանվեն` միջուկային խնդրի հետ կապ չունեցող: Մենք մտադիր են ուշադրությամբ հետևել Թեհրանի գործողություններին: Կարևոր պատժամիջոցներ կլինեն նաև Սիրիայի դեմ, որոնք կվերաբերեն մոտավորապես 200 սիրիացիների ու կազմակերպությունների»,- նշել է Մնուչինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին