Կարևոր իրադարձություններ

Հանրաքվեի արդյունքները չեն ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա. Սլուտսկի

19 Ապրիլ, 2017 10:40
Հանրաքվեի արդյունքները չեն ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա. Սլուտսկի

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուտսկին հայտարարել է Թուրքիայի վերաբերյալ իրենց ակնկալիքների մասին: Ըստ այդմ՝ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմադրական հանրաքվեի արդյունքներն ազդեցություն չեն ունենա  ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

«Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության տեղեկացմամբ` ռուս պաշտոնյան շեշտել է, որ թեև Ռուսաստանի և Թուրքիայի  հարաբերությունները  «դյուրին չեն», այնուամենայնիվ, երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական  հարթությունններում առկա է գործընկերություն:

«Հանրաքվեից հետո չկան պատճառներ կասկածելու այդ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Մի շարք եվրոպական երկրների մայրաքաղաքներում Թուրքիայի ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը խոսում է այն մասին, որ Արևմուտքում  անհանգստացած են Թուրքիայի նախագահի հզորացումից»,- նկատել է տվել է Սլուցկին:

Վերջինս  նաև հավելել է, որ  սահմադրական հանրաքվեում կողմ և դեմ քվեարկածների միջև շատ քիչ տարբերությունը խոսում է այն մասին, որ թուրքական հասարակությունում առկա է տարակարծություն:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ հանրաքվեին կողմ էին քվեարկել մասնակիցների  51.41 տոկոսը, դեմ՝ 48.59 տոկոսը: Այլ կերպ ասած՝ քվեարկության իրավունք ունեցող  25 մլն 150.13 քաղաքացի կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, իսկ 23 մլն 770.203 քաղաքացի՝ դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին