Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը դաշնակից պետությունների կարիքն ունի

12 Հոկտեմբեր, 2015 21:31
Ռուսաստանը դաշնակից պետությունների կարիքն ունի

Սիրիայում իսլամական պետության դեմ Ռուսաստանի սկսած գործողություններից ավիահարվածները նորանոր մեկնաբանություն են ստանում միջազգային մամուլում: Ըստ վերլուծաբանների ՝ ռուսական կողմը սիրիական, իրաքյան և ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում է ընդհանուր ընկալմամբ:

Այս թեմայի շուրջ Shabat.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

-Պարոն Շիրինյան ի՞նչ տեսակետ ունեք Սիրիա-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ, ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ԼՂՀ-ն այս հարաբերություններում:

-Ղարաբաղը որպես այդպիսին այս հարցում որևէ դերակատարում չունի, բայց այն  կարող է օգտագործել այս հնարավորությունները: Ռուսաստանի գործողությունները բխում են միջազգային օրենքից և միջազգային իրավունքների շրջանակներում են: Ազդեցության ոլորտների վերաձևավորում է տեղի ունենում, Ռուսաստանը հայտ է ներկայացրել իր ազդեցության ոլորտն ունենալու Սիրիան, Իրաքն և Անդրկովկասն էլ դրա մեջ են: Այստեղ հայությունը կարող է աշխատել, որովհետև Անդրկովկասում կա հակառուսական մի պետություն, որն Ադրբեջանի փրկությունն է, որն էլ Թուրքիայի հետ համակարծիք, համախորհուրդ է:

-Ստանիսլավ Տարասովի ակնարկը, եթե անհրաժեշտ լինի Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելն ի օգուտ ռուսական գործողությունների, արդյո՞ք ուղերձ չէ հայկական կողմին:

-Եթե Ռուսաստանը դրա կարիքն ունենա մենք դաշնակից պետություններ ենք և պետք է պատրաստ լինենք օգնության: Բայց Ռուսաաստանը, եթե ցանկանա պետք է պետական կառույցների մակարդակով այդ խնդրանքը կատարի, ոչ թե Ստանիսլավ Տարասովի միջոցով:

-Այսինքն կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը դաշնակից պետությունների կարիքն ունի

-Իհարկե, օրինակ ԱՄՆ ամեն ինչ ունի, անգամ միջուկային զենք, բայց ,  եթե կռվում է վրացիներին էլ է ներգրավում: Ցանկացած պետություն դաշնակիցների կարիք ունի, բայց մենք պետք է Ռուսաստանի հետ ունեցած դաշնակցային այդ հարաբերությունները չուղորդենք, չծառայեցնենք ուրիշի հետ թշնամանալուն:

-Ի՞նչ նպատակով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմական արշավ սկսել տարբեր պետությունների դեմ:

-Ռուսաստանի ռազմավարական ազդեցության ոլորտները ճշգրտելն է, պետություններն ունեն պետական սահմաններ: Հզոր պետություններն այդ սահմաններից դուրս են գալիս: Պետք է պատրաստ լինել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին