Կարևոր իրադարձություններ

«Մենք գալիս ենք Հանրապետականին քաղաքական ասպարեզից հանելու». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

18 Ապրիլ, 2017 14:56
«Մենք գալիս ենք Հանրապետականին քաղաքական ասպարեզից հանելու». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կուսակցության առաջին մամլո ասուլիսը կազմակերպել էր նոր և անսովոր ձևով: Այն տեղի ունեցավ Էրեբունի թանգարանի հարակից բարձունքում:

Փոստանջյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժի հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն է. «Մենք գալիս ենք նրանց քաղաքական ասպարեզից հանելու: Մենք գտնում ենք,  որ նրանք ձախողել են և նրանց այս երկարաժամկետ պաշտոնավարությունն ուղղակի կործանարար է եղել»:

Անդրադառնալով «Ելք»-ի հետ հնարավոր համագործակությանը՝ Փոստանջյանն ասաց.  դաշինքի ավագանու թեկնածուների շարքում կան մարդիկ, որոնց նա անձնապես ճանաչում է և նրանց հետ հնարվորություն կունենա համագործակցել ինչ-ինչ հարցերում: «Բայց մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»,- ընդգծեց նա:

«Երկիր ծիրանի»-ի առաջնորդը նշեց, որ կուսակցության կարգախոսը և ծրագիրը հայտնի կդառնան ապրիլի 21-ին, երբ կմեկնարկի քարոզարշավը:

 

Լրահոս

Դիտել ավելին