Կարևոր իրադարձություններ

«Քրդերը և գնչուներն էրդողանական սահմանադրությանն ամենաշատ դեմ քվեարկածներն են»

17 Ապրիլ, 2017 11:50
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Քրդերը և գնչուներն էրդողանական սահմանադրությանն ամենաշատ դեմ քվեարկածներն են»

Թուրքիայում ամենահակաէրդողանկան նահանգը համարյա ամբողջությամբ ալևի զազաներով բնակեցված Թունջելին՝ պատմական Դերսիմն է, որտեղից է սերում է նաև ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քլչդարօղլուն: Այստեղ նոր սահմանադրությանը տրված «այո»-ն հավաքել է ընդամենը 19,59% ձայն:

Հակաէրդողանականությամբ աչքի ընկած հաջորդ նահանգը գրեթե բացառապես քրդաբնակ Շըրնաքն է, որտեղ նոր սահմանադրությանը կողմ է արտահայտվել ընտրողների միայն 28,30%-ը:

Այս առումով երրորդ տեղը զբաղեցրել է Թուրքիայի եվրոպական հատվածում՝ պատմական Արևելյան Թրակիայում գտնվող Քըրքլարելի նահանգը, որտեղ զգալի թիվ են կազմում գնչուները: Նահանգում էրդողանական ուժերը կարողացել են հավաքել ընտրողների ձայների միայն 28:67%-ը:

Ըստ էության, ստացվում է, որ զազաները, քրդերը և գնչուներն էրդողանական սահմանադրությանը կոնկրետ նահանգներում ամենաշատ դեմ քվեարկածներն են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին