Կարևոր իրադարձություններ

«Պարտաճանաչ մսավաճառները կխրախուսվեն»

17 Ապրիլ, 2017 10:21
Հեղինակ՝ Էկոնոմիկան թվերով
«Պարտաճանաչ մսավաճառները կխրախուսվեն»

Պետությունը տնտեսական գործընթացներում հանդես է գալիս ոչ միայն օրենքները և սահմանված ստանդարտները խախտողին պատժելով, այլ նաև խրախուսում է օրինապահ տնտեսվարողներին: Այլ կերպ ասած՝ վերջինս կիրառում է կարկանդակի և մտրակի քաղաքականությունը:

Սպասվում է, որ պետությունը խրախուսելու է սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերի գործունեությունը:

Այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ, ինչը նաև հանրության իրազեկման նոր մշակույթ է Հայաստանում:

Դրա շնորհիվ հանրությունը կիրազեկվի, որ այդ խանութներն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ: 

 

Լրահոս

Դիտել ավելին