Կարևոր իրադարձություններ

ԵՏՄ առաջնորդները կքննարկեն Իսրայելի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ծրագրերը

12 Հոկտեմբեր, 2015 21:35
ԵՏՄ առաջնորդները կքննարկեն Իսրայելի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ծրագրերը

ԵՏՄ առաջնորդները կքննարկեն Իսրայելի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ծրագրերը. փորձգետները մշակում են Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ հարցերը ևս: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն: «Քանի որ արտասահմանյան գործընկերները հետաքրքրված են ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ, հիշեցնեմ, որ մայիսին համաձայնագիր է ստորագրվել Վիետնամի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ, ծրագրվում է նմանատիպ բանակցությունների վերաբերյալ հարցեր նույնպես քննարկել, մասնավորապես Իսրայելի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա նաև նշել է, որ քննարկվելու են նաև ԵՏՄ-ի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացման վերաբերյալ հարցեր, նախ և առաջ «Մետաքսի ճանապարհին» վերաբերող հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին